Ռոնալդուի բոյկոտը միլիարդների կորուստ է պատճառել սաուդյան լիգային

41-ամյակը օրերս նշած Կրիշտիանու Ռոնալդուն բողոքի ակցիա է իրականացնում իր թիմի՝ «Ալ-Նասր»-ի դեմ։ Մոտ մեկ շաբաթ է նա շարունակում է մասնակցել մարզումներին, սակայն հրաժարվում է խաղադաշտ դուրս գալ մրցումների ժամանակ։


ESPN-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուն դժգոհ է ակումբում ներդրումների կրճատումից և հաջող տրանսֆերների բացակայությունից։ Նշվում է, որ Ռոնալդուն զայրացել է այն հանգամանքից, որ նրա թիմը առաջնությունում զբաղեցնում է երկրորդ տեղը, մինչդեռ հիմնական մրցակից «Ալ-Հիլալ»-ը պայմանագիր է կնքել հայտնի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ։


Հավելենք՝ Ռոնալդուի բոյկոտը, որը նախկինում «Ալ-Նասր»-ի հետ կնքել էր ռեկորդային պայմանագիր՝ երկու տարվա համար 676 միլիոն դոլարի չափով, հարված է հասցրել ոչ միայն ակումբին, այլև ամբողջ սաուդյան լիգային։ Մասնավորապես, FOX Sports-ը դադարեցրել է համագործակցությունը առաջնության հետ, իսկ սկանդալի հետևանքով արձանագրված վնասները գնահատվում են 2,4 միլիարդ դոլար։