Կիևում առաջիկա օրերին շատ բարդ է լինելու. Կլիչկոն նախազգուշացնում է
Առաջիկա մի քանի օրերը շատ բարդ կլինեն Կիևի համար, նախազգուշացրել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Ուկրաինայի մայրաքաղաքում սպասվում են սաստիկ սառնամանիքներ, հատկապես գիշերային ժամերին։
Ավելի վաղ Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ այժմ Կիևի բնակիչներն օրական մեկուկես-երկու ժամ էլեկտրաէներգիա են ստանում: Ուկրաինայի էներգահամակարգում իրավիճակը մնում է ծայրահեղ բարդ, հայտարարել են երկրի Էներգետիկայի նախարարությունում ՝ ամփոփելով Կիևում և մարզում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի նիստի արդյունքները:
«Թշնամին մի շարք ոլորտներում գրոհել է էներգաօբյեկտներ։ Բարձրավոլտ ենթակայանների վնասման պատճառով ստիպված բեռնաթափվել են ԱԷԿ-ները։ Այժմ շրջանների մեծ մասում շարունակում են գործել վթարային անջատումներ», - հայտարարել են Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունում ։
Նախարարությունը զգուշացնում է, որ «գիշերային հարձակման արդյունքում էլեկտրաէներգիայի կորուստը ստեղծել է էլեկտրաէներգիայի լրացուցիչ զգալի դեֆիցիտ, որը չափազանց դժվար է փակել, ուստի առաջիկա օրերը ծանր են լինելու»:
Նմանատիպ հոդվածներ
Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի...
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի կարող լինել պատգամավո...
Հայաստանն իրենց «դուքյանը չի». թող հանգիստ նստեն տեղները. Ալեն Սիմոնյան
Սփյուռքի գործիչներ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը,...
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ նա չի հստակեցնում։ «Ինչպես ժամ...