Մասկը պահանջել է իր հետ համաձայնեցնել Tesla-ի յուրաքանչյուր նոր աշխատակցի աշխատանքի ընդունելու հարցը
Գործարար Իլոն Մասկը, որն ավելի վաղ հայտարարել էր Tesla ավտոարտադրողին ավելի մեծ ուշադրություն դարձնելու պատրաստակամության մասին, պահանջել է, որ ընկերությունն իր հետ համաձայնեցնի նոր աշխատակիցներ ընդունելու յուրաքանչյուր որոշում, հայտնում է CNBC-ն։
Լրագրողները վկայակոչում են Tesla-ի աշխատակիցներին էլեկտրոնային փոստով ուղարկված գործարարի նամակը։
«Փոխնախագահները պետք է շաբաթը մեկ ինձ ուղարկեն իրենց բաժին ընդունվելու հարցումների ցուցակը»,- նշվում է նամակի տեքստում։
Մասկը նաև հայտարարել է, որ ոչ ոք չի կարողանա միանալ Tesla-ին, նույնիսկ որպես մատակարար, մինչև հաստատումը չստանա։ Գործարարն ընդգծել է, որ նոր որոշումը պայմանավորված է հասկանալու ցանկությամբ, թե ինչպես է իրականացվում հավաքագրումը ընկերությունում։
Միևնույն ժամանակ, Tesla-ի որոշ աշխատակիցներ, ըստ հեռուստաալիքի, որոշումը կապում են «հավաքագրման գործընթացի փափուկ սառեցման հետ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մասկը ԱՄՆ-ից մեկնել է Ֆրանսիա և ժամանել Վերսալյան պալատ՝ քննարկելու եվրոպական երկրում էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրողի նախագծերը։
Նմանատիպ հոդվածներ
200 տարի անց Ռեմբրանդտի երկու անհայտ նկարներ են հայտնաբերվել
Բրիտանական ընտանիքի մասնավոր արվեստի հավաքածուում 200 տարի անց հայտնաբերվել են հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ Հարմենսուն վան...
Telegram-ը հաստատել է macOS-ներում հավելվածի խոցելիության մասին լուրերը
Telegram-ը հաստատել է «Մաք ՕԷս» օպերացիոն համակարգերում հավելվածի խոցելիության մասին հաղորդագրությունները, գրում է ТАСС-...
Twitter-ի նոր գործադիր տնօրեն է դարձել Լինդա Յակարինոն
NBCUniversal-ի վաճառքի նախկին տնօրեն Լինդա Յակարինոն կդառնա Twitter-ի նոր գործադիր տնօրենը։ Այս մասին Twitter-ում հայտնե...
WhatsApp-ն ավելացրել է հաղորդագրությունները խմբագրելու գործառույթ
WhatsApp-ի օգտատերերն այժմ կկարողանան խմբագրել ուղարկված հաղորդագրությունները ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում: Թարմա...