ԼԳԲՏ-ի կողմնակիցներին մենք կթաղենք քվեատուփերում. Էրդողանը մեղադրել է ընդդիմությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմությանը մեղադրել է ԼԳԲՏ համայնքին աջակցելու մեջ և խոստացել «թաղել իր հակառակորդներին քվեատուփերում»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
««Արդարություն և զարգացում» կուսակցությունը և մեր դաշինքի մյուս կուսակցությունները երբեք ԼԳԲՏ-ամետ չեն լինի, քանի որ ընտանիքը մեզ համար սուրբ է: ԼԳԲՏ-ի կողմնակիցներին մենք կթաղենք քվեատուփերում»,- ասել է Էրդողանը։
Վերջին տարիներին Էրդողանը խստացրել է իր հռետորաբանությունը ԼԳԲՏ համայնքի դեմ՝ հաճախ նրանց անվանելով «շեղված»։
Հիշեցնենք` երեկ Ստամբուլում տեղի է ունեցել Էրդողանի նախընտրական հանրահավաքը, որին մասնակցել է 1,7 միլիոն մարդ: Թուրքիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան մեկ շաբաթից՝ մայիսի 14-ին։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավ...
Որոշ հարցերում ինչ–որ առաջընթաց եղել է. Արմեն Գրիգորյանը՝ բանակցությունների մասին
Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հաղթանակի զբոսայգում այս...
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել ե...