Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Լրատվամիջոցը հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ՝ հետաքրքրվելով, թե պատրաստ է արդյոք կամրջի էսքիզը։
«Դեռևս առկա է միայն Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը», - պատասխանել են նախարարությունից:
Ըստ գերատեսչության` միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից հետո հնարավոր կլինի նշել վերականգնման գումարը և հստակ ժամկետները։
Մենք նաև հետաքրքրվել էինք, թե արդյոք ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով։ ԿԳՄՍՆ–ից պատասխանել են` հարցը քննարկման փուլում է։
Մեր լրացուցիչ հարցմանը, թե ով և երբ է կազմել էսքիզը, նախարարությունից հայտնել են, որ Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը մշակվել է դեռևս 2010 թվականին։ Նախարարությունը տեղյակ չէ` արդյոք նման էսքիզ Թուրքիայում էլ են մշակում, թե ոչ։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի տիրապետում տեղեկատվության թուրքական կողմի իրականացրած միջոցառումների վերաբերյալ», - ասված է պատասխանում։
ԿԳՄՍՆ–ն միաժամանակ հրաժարվել է նախնական էսքիզային տարբերակը տրամադրել մեզ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Վահե Ղազարյանին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին,...
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բ...
Որոշ հարցերում ինչ–որ առաջընթաց եղել է. Արմեն Գրիգորյանը՝ բանակցությունների մասին
Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հաղթանակի զբոսայգում այս...