Սուդանում կրակել են Թուրքիայի դեսպանի մեքենայի ուղղությամբ
Սուդանում կրակել են Թուրքիայի դեսպանի ավտոմեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է պետական «Trt Haber» հեռուստաալիքը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Դիվանագիտական աղբյուրներ. Սուդանում կրակել են Թուրքիայի դեսպան Իսմաիլ Չոբանօղլուի մեքենայի վրա։ Նախնական տվյալներով` զոհեր և վիրավորներ չկան», – նշում է հեռուստաալիքը։
Սուդանում ապրիլի 15-ից մարտեր են ընթանում արագ արձագանքման ուժերի (Մուհամմեդ Համդան Դագլոյի հրամանատարությամբ) և կանոնավոր բանակի միջև: Սուդանում հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են փոխանակում ռազմական գործողություններում հաջողությունների և օբյեկտների վերահսկողության վերաբերյալ՝ զանգվածային տեղեկատվական պատերազմ ծավալելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 600-ի:
Սուդանում ԱՀԿ ներկայացուցիչ Նիմա Սաիդ Աբիդը երեքշաբթի Ժնևում ՄԱԿ–ի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ զինված հակամարտության ընթացքում 459 մարդ է զոհվել, 4072-ը` վիրավորվել։
Ավելի վաղ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը, ելույթ ունենալով ԱԽ նիստում, կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի` Սուդանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վոլկեր Պերտեսը հայտարարել է, որ Սուդանում կողմերից որևէ մեկը բանակցությունների պատրաստակամություն դեռ չի հայտնել։ Նախորդ շաբաթ Սուդանի ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ հակամարտության կողմերը ներկայացուցիչներ են նշանակել բանակցությունների համար, որոնք ամենայն հանանականությամբ կանցկացվեն Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում։
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ Պետրոսյանը 17 մետր բարձությունից ընկել է ձորը․ «Հրապարակ»
Մայիսի 1-ին նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը ձորն է ընկել: Պետրոսյանը «Հրապարակին» պատմել է, որ Վանաձոր-Ալավ...
Արցախում ադրբեջանական բեռնատար է շրջվել․ կան զոհեր
Արցախի այն տարածքում, որը ներկայում ադրբեջանական հսկողության տակ է, բեռնատար է շրջվել, ինչի հետևանքով 2 ադրբեջանցի մահաց...
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում կնոջ դի է հայտնաբերվել
Երևանի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող 32-ամյա կնոջ դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար Նոր Կեսարիա գյուղի մոտակայքում․ կան տուժածներ
Մայիսի 6-ին՝ ժամը 12:14-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղի մո...