«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում կնոջ դի է հայտնաբերվել
Երևանի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող 32-ամյա կնոջ դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին, ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 15:20-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այս տարվա մայիսի 4-ից նշված կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող Կոտայքի մարզի բնակչուհի 32-ամյա Ծ. Թ.-ն ժամը 14:50-ի սահմաններում մահացել է: Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ Պետրոսյանը 17 մետր բարձությունից ընկել է ձորը․ «Հրապարակ»
Մայիսի 1-ին նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը ձորն է ընկել: Պետրոսյանը «Հրապարակին» պատմել է, որ Վանաձոր-Ալավ...
Արցախում ադրբեջանական բեռնատար է շրջվել․ կան զոհեր
Արցախի այն տարածքում, որը ներկայում ադրբեջանական հսկողության տակ է, բեռնատար է շրջվել, ինչի հետևանքով 2 ադրբեջանցի մահաց...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար Նոր Կեսարիա գյուղի մոտակայքում․ կան տուժածներ
Մայիսի 6-ին՝ ժամը 12:14-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղի մո...
Կոնդ թաղամասում տուն է այրվել․ ՆԳՆ ՓԾ
Մայիսի 6-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում այրվում է...