Վրաստանը 1 ամսով փակել է «Կազբեկի» անցակետի ելքերը թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վրաստանն այսօրվանից 1 ամսով փակել է Հայաստանից Ռուսաստան տանող ճանապարհին գտնվող «Կազբեկի» անցակետի ելքերը մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
««Կազբեկի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական/վերականգնողական աշխատանքներով պայմանավորված` պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն մեկ ամսով»,– ասված է հաղորդագրությունում։
Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով։
Ուղևորների համար սահմանահատումը կիրականացվի շուրջօրյա՝ անփոփոխ/սահուն ռեժիմով։
Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես «Կազբեկի» մաքսակետը սովորականին պես կաշխատի ամբողջ հզորությամբ։
Հավանական է, որ ուղիների ժամանակավոր կրճատման արդյունքում վրացական կողմում լինեն հերթեր և կուտակումներ:
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ձերբակալվել են իբր հայկական հատուկ ծառայությունների հետ գաղտնի աշխատող անձինք
Ադրբեջանում ձերբակալվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ իբր գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձինք։ Ադր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ցամաքած Սարսանգը․ Civilnet
Արցախի Սարսանգի ջրամբարը նման տեսք է ստացել, քանի որ ադրբեջանական կողմը արդեն երեք ամիս է, ինչ չի թույլատրում հայ մասնագ...
Հնարավոր է Բալի մեկնելու համար պետք լինի 1 տարի առաջ գրանցվել․ ինչ է ծրագրում տեղի նահանգապետը
Բալիի նահանգապետ Ուայան Քոսթերը ցանկանում է առաջարկել 100 տարով աստիճանաբար դադարեցնել զանգվածային զբոսաշրջությունը կղզո...
Ատոմակայանի 2–րդ էներգաբլոկը կանգնել է նախազգուշական վերանորոգման
Հայաստանի ատոմակայանի էլեկտրակայանի 2–րդ էներգաբլոկն այսօրվանից կանգնել է վերանորոգման։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱԷԿ...