Ատոմակայանի 2–րդ էներգաբլոկը կանգնել է նախազգուշական վերանորոգման
Հայաստանի ատոմակայանի էլեկտրակայանի 2–րդ էներգաբլոկն այսօրվանից կանգնել է վերանորոգման։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱԷԿ–ի ֆեյսբուքյան էջում։
«Մայիսի 5-ին՝ ժամը 01:45, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 75 օր տևողությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները.
ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ,
թիվ 2 և 3 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,
թիվ 2 և 3 շոգեգեներատորների հիմնանորոգում,
տուրբագեներատորների ընթացիկ վերանորոգում,
շոգետուրբինների ընթացիկ վերանորոգում:
Ատոմակայանից հայտնում են, որ վերը նշված հիմնական աշխատանքներից բացի, իրականացվելու են անվտանգային որոշ համակարգերի արդիականացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես օրինակ՝ պատասխանատու սպառիչների հովացման համակարգի խողովակաշարերի փոխարինում:
Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից և այլ երկրներից:
Վերանորոգման գործընթացն իրականացվելու է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո:
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հուլիսի 18-ին:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը 1 ամսով փակել է «Կազբեկի» անցակետի ելքերը թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վրաստանն այսօրվանից 1 ամսով փակել է Հայաստանից Ռուսաստան տանող ճանապարհին գտնվող «Կազբեկի» անցակետի ելքերը մարդատար ավտո...
Ադրբեջանում ձերբակալվել են իբր հայկական հատուկ ծառայությունների հետ գաղտնի աշխատող անձինք
Ադրբեջանում ձերբակալվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ իբր գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձինք։ Ադր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ցամաքած Սարսանգը․ Civilnet
Արցախի Սարսանգի ջրամբարը նման տեսք է ստացել, քանի որ ադրբեջանական կողմը արդեն երեք ամիս է, ինչ չի թույլատրում հայ մասնագ...
Հնարավոր է Բալի մեկնելու համար պետք լինի 1 տարի առաջ գրանցվել․ ինչ է ծրագրում տեղի նահանգապետը
Բալիի նահանգապետ Ուայան Քոսթերը ցանկանում է առաջարկել 100 տարով աստիճանաբար դադարեցնել զանգվածային զբոսաշրջությունը կղզո...