Այլ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ցամաքած Սարսանգը․ Civilnet

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ցամաքած Սարսանգը․ Civilnet
Արցախի Սարսանգի ջրամբարը նման տեսք է ստացել, քանի որ ադրբեջանական կողմը արդեն երեք ամիս է, ինչ չի թույլատրում հայ մասնագետներին վերացնել Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ…

Արցախի Սարսանգի ջրամբարը նման տեսք է ստացել, քանի որ ադրբեջանական կողմը արդեն երեք ամիս է, ինչ չի թույլատրում հայ մասնագետներին վերացնել Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը, գրում է Civilnet-ը։ 

 

Լրատվամիջոցի հրապարակման մեջ ասվում է․ «Արցախը մնացել է ներքին էներգապաշարների հույսին, մասնավորապես՝ Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ի: Ձմեռային փուլում էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից: Ադրբեջանը հավելյալ խնդիրներ է ստեղծել նաև Հայաստանից Արցախ մտնող գազատարի պարբերական խափանմամբ։ Արդեն մոտ երկու ամիս է Արցախը գազ չունի:

 

Հույս կար, որ գարնային տեղումները մի փոքր կբարձրացնեն ջրամբարի մակարդակը, սակայն ապրիլը սակավաջուր էր: Էներգիան խնայելու համար հունվարից մինչ օրս Արցախում հովհահարային անջատումներ են: Արցախում էներգետիկ ճգնաժամ է՝ ի թիվ այլ ճգնաժամերի:

Ադրբեջանի ստեղծած վիճակից տուժում են նաև ադրբեջանցի հողօգտագործողները, քանի որ ջրամբարից ոռոգման սեզոնին բաց թողնելու ջուր չի մնացել»:

 

[1127437afff1f4e27a318a32c0b6673d.jpg]

 

[22729756362182eaec9e6acae0223219.jpg]

 

[9d7135a03d10f018a59fe72f8f5b601b.jpg]

 

[3311e0b4f0f9ca85fff78241e9f44618.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250