Հնարավոր է Բալի մեկնելու համար պետք լինի 1 տարի առաջ գրանցվել․ ինչ է ծրագրում տեղի նահանգապետը
Բալիի նահանգապետ Ուայան Քոսթերը ցանկանում է առաջարկել 100 տարով աստիճանաբար դադարեցնել զանգվածային զբոսաշրջությունը կղզում: Այս մասին հայտնում է Ինդոնեզիայի ազգային ANTARA լրատվական գործակալությունը։
Նա պատրաստվում է նման գաղափար առաջ քաշել «Բալիի ապագա զարգացման պլան. նոր Բալիի 100 տարին» քաղաքական սեմինարի ժամանակ, որին կմասնակցեն Ինդոնեզիայի բազմաթիվ առաջատար քաղաքական գործիչներ, այդ թվում՝ որոշ նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև նախկին նախագահը։
«Զանգվածային զբոսաշրջության բացակայությունը և զբոսաշրջային քվոտաների համակարգը մեր ապագան է առաջիկա 100 տարումՄենք կսահմանափակենք զբոսաշրջիկների թիվը՝ ներդնելով քվոտաների համակարգ։ Օտարերկրացիները պետք է գրանցվեն Բալի իրենց ծրագրված այցից մեկ տարի առաջ և սպասեն ներս մտնելու իրենց հերթին»,- ասել է Վայան Կոստերը։
Նրա խոսքով՝ այս միջոցը պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջիկները անհարգալից են վարվում կղզու բնակիչների մշակույթի նկատմամբ և խախտում են Ինդոնեզիայի օրենքները։ Սահմանափակումների վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Նշենք, որ 2023 թվականի հունվարից կղզուց արտաքսվել է 101 զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը ռուսներ են։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ձերբակալվել են իբր հայկական հատուկ ծառայությունների հետ գաղտնի աշխատող անձինք
Ադրբեջանում ձերբակալվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ իբր գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձինք։ Ադր...
Վրաստանը 1 ամսով փակել է «Կազբեկի» անցակետի ելքերը թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վրաստանն այսօրվանից 1 ամսով փակել է Հայաստանից Ռուսաստան տանող ճանապարհին գտնվող «Կազբեկի» անցակետի ելքերը մարդատար ավտո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ցամաքած Սարսանգը․ Civilnet
Արցախի Սարսանգի ջրամբարը նման տեսք է ստացել, քանի որ ադրբեջանական կողմը արդեն երեք ամիս է, ինչ չի թույլատրում հայ մասնագ...
Ատոմակայանի 2–րդ էներգաբլոկը կանգնել է նախազգուշական վերանորոգման
Հայաստանի ատոմակայանի էլեկտրակայանի 2–րդ էներգաբլոկն այսօրվանից կանգնել է վերանորոգման։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱԷԿ...