Առաջարկել եմ վերադարձնել մահապատիժը. Սերբիայի նախագահ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ազգին ուղղված ուղերձում հայտարարել է, որ կոչ է արել կառավարությանը վերադարձնել մահապատիժը:
«Ես վարչապետ Անա Բրնաբիչին առաջարկել եմ վերադարձնել մահապատիժը, սակայն նա եւ կառավարությունը դեմ են, քանի որ այդ ժամանակ մենք Բելառուսի հետ միակը կլինեինք Եվրոպայում, որտեղ մահապատիժ է սահմանվում»,-պատմել է Վուչիչը: Նա կարծում է, որ երկիրը չի կարող գնալ դրան «ոչ այնքան խելացի» կոնվենցիաների պատճառով։
Նշենք, որ քաղաքական գործիչը նման հայտարարություն է արել մայիսի 5-ի գիշերը Բելգրադի մերձակա գյուղում տեղի ունեցած ողբերգությունից հետո:
Կասկածյալը՝ 21-ամյա Ուրոշ Բ․-ն, տեղի դպրոցի բակում վիճաբանել է ոստիկանի հետ, որից հետո տնից զենք է վերցրել ու գնդակահարել իրավապահին ու նրա քրոջը: Այնուհետեւ նա շարունակել է կրակոցները հարեւան Շեպշին գյուղում, որտեղ փորձել է թաքնվել ոստիկանությունից։
Արդյունքում զոհվել է 8 մարդ, եւս 13-ը վիրավոր է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում և Մլադենովացում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Սալիվան
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Այս մաս...