Ով է պարեկային ծառայության նոր պետը
Ապրիլի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Հաղթող է ճանաչվել Արթուր Խուդինյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Մրցույթին մասնակցել են ինչպես մրցութային հանձնաժողովը, այնպես էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովը։
Մրցույթին մասնակցել են 4 անձ՝ Արթուր Խուդինյան, Էդգար Սուսլիյան, Արծրուն Շախկյան և Անդրանիկ Սողոմոնյան։ Թեստավորման փուլը հաղթահարել են 3-ը, իսկ հարցազրույցի փուլը հաղթահարել է Արթուր Խուդինյանը։
Մրցութային հանձնաժողովը ՀՀ ներքին գործերի նախարարին է ներկայացրել Արթուր Խուդինյանին պաշտոնին նշանակելու առաջարկությունը, միաժամանակ թեկնածուի վերաբերյալ կոնսենսուսային կարծիք է ունեցել նաև խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովը։
Խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովում ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով ընդգրկված են եղել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիտորդի կարգավիճակով ընդգրկված են եղել միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Նմանատիպ հոդվածներ
Որդին կտրել է մոր պարանոցը․ ինչ է հայտնի երևանյան հյուրանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից․ ԶԼՄ
Երեւանի հյուրանոցներից մեկում երեկ կնոջ պարանոցն են կտրել, ըստ որոշ տեղեկությունների՝ կասկածյալը կնոջ որդին է:Armlur.am-...
Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումները. Հայաստանը կդիմի ՄԱԿ–ի ԱԽ․ Եղիշե Կիրակոսյան․ Sputnik
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձ...
ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը դատի է տվել Սուրեն Պապիկյանին և ՊՆ–ին
Անպիտան հրթիռների գործով Երևանի «Կենտրոն» քրեկատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվում Ամիրյան փողոցում
Քիչ առաջ Երևանի Ամիրյան փողոցում ոստիկանական հատուկ գործողություն է իրականացվել։ Ինչպես Auroranews.am-ին հայտ...