Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումները. Հայաստանը կդիմի ՄԱԿ–ի ԱԽ․ Եղիշե Կիրակոսյան․ Sputnik
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է միջազգային դատական ատյաններում ՀՀ դատական հայցերին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետին ու Հռոմի ստատուտի վավերացմանը։
- Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, պարտադիր լինելով հանդերձ, Ադրբեջանի կողմից չի կատարվում։ Այս պարագայում բացի քաղաքական գնահատականներից, հայտարարություններից, սա ի՞նչ է տալու հայկական կողմին։ Եթե Ադրբեջանն այդպես էլ չկատարի դատարանի պահանջը, ինչ–որ միջազգային լծակներ կա՞ն Ադրբեջանի վրա ազդելու, բացի քաղաքական դիրքորոշումներ, հայտարարություններ անելուց։
- Իհարկե, քաղաքական հայտարարություններն այս պահին անմիջական ազդեցություն չեն ունենում միջանցքի բացվելու վրա, և միջանցքը շարունակում է մնալ փակ ու ավելի սրված վիճակում։ Բայց միջազգային դատարանի հարկադրանքի մեխանիզմը ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն է, որտեղ, ես կարծում եմ, անհրաժեշտ է այս պահի դրությամբ հարցն անպայմանորեն բարձրացնել։ Անվտանգության խորհուրդը, ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն, այն քաղաքական մարմինն է, որը նաև օժտված է դատարանի վճիռների կատարմանը կամ կատարման ընթացքին հետևելու և դրա հիման վրա որոշումներ կայացնելու իրավասությամբ։
Իհարկե, խոսքն այստեղ դատարանի ժամանակավոր միջոց կիրառելու որոշման մասին է, ոչ թե վճռի, որը դատական վերջնական ակտն է։ Բայց կարծում եմ, որ կարելի է նմանատիպ մեխանիզմ կիրառել նաև այս դեպքում։
Վստահ եմ, որ այս պահի դրությամբ նմանատիպ աշխատանքներ տարվում են, և սա այն ճանապարհն է, որով պետք է շարունակել գնալ` անկախ նրանից` այս պահին մենք ունենք արդյունք, թե չունենք, կամ Ադրբեջանը կատարում է, թե չի կատարում։ Միջազգային իրավունքում կամ միջազգային հարաբերություններում դատական մարմինների որոշումների ազդեցության էֆեկտը, ցավոք, այսպիսին է։
Միջազգային դատարանների վճիռների, որոշումների կատարումը, ցավոք սրտի, շատ կատարյալ մեխանիզմ չէ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Որդին կտրել է մոր պարանոցը․ ինչ է հայտնի երևանյան հյուրանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից․ ԶԼՄ
Երեւանի հյուրանոցներից մեկում երեկ կնոջ պարանոցն են կտրել, ըստ որոշ տեղեկությունների՝ կասկածյալը կնոջ որդին է: Armlur.am...
Ինչ անշարժ գույք են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում․ «Փաստինֆո»
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում: Տեղեկությունը պաշտոնապես «Փաստինֆո»-ի գրավոր...
Հայկական արմատներով ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն ծրագրում է այցելել Հայաստան
Ամերիկացի հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Գլենդելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ խոսե...
Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո փայլուն օրինակ է․ Հռոմի Պապ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ապրիլի 26-ին Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում մասն...