ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը դատի է տվել Սուրեն Պապիկյանին և ՊՆ–ին
Անպիտան հրթիռների գործով Երևանի «Կենտրոն» քրեկատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և պաշտպանության նախարարությանը։ Այս մասին նշվում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։
Գալստյանը պահանջում է, որ դատարանը վերացնի «ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակելու մասին» 28.10.2022թ. թիվ 3388-Ա հրամանը և 02.12.2022թ. թիվ 3666-Ա հրամանը: Գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփան Գալստյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Որդին կտրել է մոր պարանոցը․ ինչ է հայտնի երևանյան հյուրանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից․ ԶԼՄ
Երեւանի հյուրանոցներից մեկում երեկ կնոջ պարանոցն են կտրել, ըստ որոշ տեղեկությունների՝ կասկածյալը կնոջ որդին է: Armlur.am...
Ադրբեջանցիները սադրել են, թույլ չեն տվել բուժօգնություն ցույց տալ հայ կանանց. Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հանրայինին տված հարցազրույցում հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն առ ա...
Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրվել է առերևույթ հանցանքի մասին հաղո...
Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Բերձորից տեղահանված և Մալիշկայում հաստատված 47-ամյա կինը անձրևանոցը նետել է Վայոց Ձորի մ...