Որդին կտրել է մոր պարանոցը․ ինչ է հայտնի երևանյան հյուրանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից․ ԶԼՄ
Երեւանի հյուրանոցներից մեկում երեկ կնոջ պարանոցն են կտրել, ըստ որոշ տեղեկությունների՝ կասկածյալը կնոջ որդին է:
Armlur.am-ը մանրամասներ է հայտնել ահասարսուռ դեպքից:
Խաչատուր Խաչատրյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը Սևքարեցի Սաքո 92 հասցեում գտնվող «Քաֆլ Ֆեմլի» հյուրանոցի աշխատակից է, հյուրանոց են մոտեցել կին և տղամարդ, ներկայացել մայր և որդի ու տեղավորվել հյուրանոցում։
Քիչ անց նրանց սենյակից լսվել են ծեծի ձայներ, մոտեցել են սենյակ և հայտնաբերել կնոջը արյունոտ և ծեծի ենթարկված։
Անմիջապես դեպքի վայր են շտապել իրավապահները եւ պարզել են, որ որդին՝ Վահե Վերդյանը, դանակով կտրել է մոր՝ Արմենուհի Պետրոսյանի պարանոցը։
Դեպքից հետո որդին Վ․Վերդյանը հյուրանոցի պատուհանից դուրս է ցատկել, ըստ էության փորձել է փախնել, սակայն վնասել է ոտքերը, իսկ պարանոցը կտրած կնոջը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են «1-ին համալսարանական հիվանդանոց»։
Հիշեցնենք, որ shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14։50-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սևքարեցի Սաքոյի 92 հասցեում «Լյուքս Քասլ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արնաշաղախ կնոջ։
Մինչ ոստիկանների ժամանումը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել պարանոցը կտրած կնոջը, ապա նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել հիվանդանոց։
Տեղում նշված վայրից ոստիկանության ծառայողները պարեկների հետ մի երիտասարդ տղայի վնասազերծել ու Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, քանի որ նա մարմնական վանսվածքներ էր ստացել։
Նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում, որտեղից շարժ կա դեպի շենքի ներս, մուտքի մոտ պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր։Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ այդ դանակը հանցագործության գործիքն է։
Հյուրանոցի 4-րդ հարկի 415 սենյակում՝ անկողնում և հատակի վրա հայտնաբերվել են բավական շատ արնանման հետքեր։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Պարեկների ավտոյով հիվանդանոց տեղափոխվածը հանցագործություն կատարողն է, ով իր մոտ եղած դանակով 4-րդ հարկում գտնվող կնոջ պարանոցն է կտրել, սակայն չհասցրեց փախնել»։
Նմանատիպ հոդվածներ
ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը դատի է տվել Սուրեն Պապիկյանին և ՊՆ–ին
Անպիտան հրթիռների գործով Երևանի «Կենտրոն» քրեկատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղ...
Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումները. Հայաստանը կդիմի ՄԱԿ–ի ԱԽ․ Եղիշե Կիրակոսյան․ Sputnik
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձ...
Ղազախստանում բժիշկները երեխայի ուղեղից որդեր են հեռացրել
Շիմքենթի (Ղազախստան) քաղաքային կլինիկական մանկական հիվանդանոցի բժիշկները տղա երեխայի ուղեղից որդեր են հեռացրել։ Այս մասի...
Ադրբեջանցիները սադրել են, թույլ չեն տվել բուժօգնություն ցույց տալ հայ կանանց. Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հանրայինին տված հարցազրույցում հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն առ ա...