Գերմանիայում փակվել են վերջին երեք ատոմակայանները
Շաբաթ լույս կիրակի գիշերը Գերմանիան էներգացանցից անջատել է երկրում մնացած երեք ատոմակայանները։
BBC-ն գրում է, որ Բեռլինը դա անում է այն ժամանակ, երբ այլ արևմտյան երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, ավելացնում են ներդրումները միջուկային էներգիայի մեջ՝ մթնոլորտ վնասակար արտանետումները նվազեցնելու, էլեկտրաէներգիան էժանացնելու և ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու հույսով։
Գերմանիայում մինչև 2022 թվականը բոլոր ատոմակայանները փակելու որոշումը կայացվել է ճապոնական Ֆուկուսիմա ատոմակայանում տեղի ունեցած վթարից անմիջապես հետո, որը լրջորեն տուժել է երկրաշարժից և ցունամիից։
Ատոմակայանի փակման գաղափարը աջակցության է արժանացել Գերմանիայում՝ հզոր հակամիջուկային լոբբի ունեցող երկրում։ Այնուամենայնիվ, ատոմային էներգիայի վերջնական հրաժարման վերջնաժամկետը տեղափոխվեց 2022 թվականի վերջից մինչև 2023 թվականի ապրիլ՝ պայմանավորված էր Ուկրաինա ռազմական ներխուժումից հետո ռուսական գազի մատակարարումների կտրուկ կրճատմամբ և Կրեմլի դեմ սահմանված պատժամիջոցներով:
Երկրի իշխանությունները պնդում են, որ էներգետիկ իրավիճակը լիովին վերահսկվում է, և ատոմակայանները ժամանակի ընթացքում ապամոնտաժվելու են, և շահագործման հնարավոր վերադարձի ակնկալիքով կոնսերվացիա չի նախատեսվում։ Նրանք հիշեցնում են, որ գերմանական գազի պահեստները առավելագույնս լցված են, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները հեղուկ բնական գազ ստանալու համար, որը կփոխարինի ռուսական մատակարարումներին։
Նմանատիպ հոդվածներ
G7-ը մտադիր է համաձայնեցնել Ռուսաստանից գազի արտահանման ռիսկերը
«Մեծ յոթնյակն» անհրաժեշտ է համարում համաձայնեցնել գործողությունները ռուսական գազի արտահանման հետ կապված ռիսկերը նվազեցնե...
Հունգարիան ևս արգելք է սահմանում ուկրաինական հացահատիկի ներմուծման վրա
Հունգարիայի կառավարությունը ժամանակավոր արգելում է Ուկրաինայից հացահատիկի ներմուծում։ Այս մասին ասված է Հունգարիայի գյու...
Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ
Կառավարությունը հերթական խոշոր գործարքն է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին պատկանող «Եվրո...
Բրազիլիայի նախագահը կոչ է անում համաշխարհային առևտրում հրաժարվել դոլարից
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան առաջարկել է միջազգային առևտրում հրաժարվել դոլարից։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 1...