Ի՞նչ անի Տիգրան Ավինյանը, որ չքննադատվի, ձեռքերը ծալի ու ոչինչ չանի՞. փոխքաղաքապետ
Որպես Երևանի փոքաղաքապետ` անում եմ այն աշխատանքը, որը պարտավոր եմ անել: «Ազատություն»-ը զրուցել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:
«Իշխանությունը պետք է պատասխանատվություն ստանձնի և իրականացնի ծրագրեր, ընդդիմությունը պետք է գտնի բացերը այդ ծրագրերում կամ մատնանշի այն խնդիրները, որոնք իշխանությունը չի կարողանում լուծել: Եթե ինձ քննադատում են իմ աշխատանքը լավ անելու համար, կարծում եմ՝ դա շատ թույլ քննդատություն է»,-ասել է նա:
Լրագրողի ճշգրտող հարցին՝ արդյոք իրավիճակն արդար է այլ թեկնածուների նկատմամբ՝ Ավինյանը պատասխանել է.
«Ի՞նչ անի Տիգրան Ավինյանը, որ չքննադատվի: Ձեռքերը ծալի ու ոչինչ չանի՞: Ես անում եմ այն աշխատանքը, որը պարտավոր եմ անել: Քննադատությունն ուղղեք ինձ այն ժամանակ, երբ դուրս կգամ իմ լիազորություններից»:
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարու...