Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հրավիրած քննարկման ժամանակ իր ելույթում ասել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ Գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Այո, նա պիտի դատվի ու ասեմ՝ ինչու։ Պատերազմի առաջին օրերին մենք ստանում էին ինֆորմացիաներ ու անհանգստացնող ինֆորմացիաներ։ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին արտախորհդարանական ուժերի ներկայացուցիչներով կառավարությունում հանդիպում ենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինքը մեզ այդ ժամանակ մեզ ներկայացնում է հաղորդում, որի համաձայն ակնհայտ է դառնում, որ մենք պարտվում ենք, գնում ենք դեպի պարտություն։
Այդ օրը արդեն Հադրութը տրված էր։ Ես իրեն ուղիղ հարց եմ տալիս, ասում եմ՝ ոնց է վիճակը, ասում է՝ լավ չի, գնում ենք պարտություն։ Ես իրեն ասում եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, Ռուսաստանը կարո՞ղ է։ Ինձ պատասխանում է, որ այո, Ռուսաստանը կարող է։ Ես էլ էլի հարց եմ տալիս՝ բա մեզ էլ ինչի համար ես հավաքել, գնա դիմի Ռուսաստանին, որ կանգնեցնի։ Հոկտեմբերի 19-ին մի հատ էլ մեզ հավաքում ու արդեն հայտարարում է, որ պատերազմը տանուլ է տրված։ Այդ օրը ինքը մեզ ասում է, որ Պուտինը առաջարկել է կանգնեցնել պատերազմը, իսկ Ալիևը արդեն համաձայնվել է։ Ես հարցրել եմ նաև՝ ի՞նչ են առաջարկել պատերազմը կանգնեցնելու համար, իսկ նա պատասխանել է , որ առաջարկել են 5+2-ը։ Սա, ժողովուրդ, նշանակում է, որ դրա մեջ ոչ Շուշի էր մտնում, ոչ Հադրութ, ոչ մյուսը։ Զապիսը կա, թող հանի հրապարակի»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...