Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է հանդիսանում։ Հի՞շեցիք։
Իսկ հի՞շում եք, որ Երևանի քաղաքապետարանն առաջարկում էր, որ գանք հիանանք: Կարաք չհասնեք ստեղ, էս լուսանկարներով հիացեք։
Բոլոր լուսանկարներն արված են կես ժամ առաջ»։ Այս մասին ֆեյսբուքյան հրապարակում է կատարել օգտատեր Էդուարդ Հայրումյանը` գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ:
Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսպիսի կարծիք է հնչել:
«Արամ Մանուկյանի արձանի շրջակայքում որոշակի հատված շինարարության մեջ ներառված չի եղել, առանձին մրցույթ է հայտարարվել և այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Կարծում եմ՝ մանիպուլյացիա է, որ իբր մեր կատարած աշխատանքները որակով չեն եղել, որովհետև այդ հատվածներում երբեք շինարարական աշխատանք չի ձեռնարկվել»: Այս մասին հայտարարել է Շինարարության և բարեկարգման վարչության ԺՊ Խորեն Գրիգորյանը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ այս թեման այսպես է մեկնաբանել:
«Եթե մի գործ անում ենք, պետք է ամբողջական անենք, պետք է տեղեր չթողնենք, որոնք ներառված չեն նախագծում: Թե չէ առիթ ենք ստեղծում մարդկանց սելֆիներ անելու ջարդված քարերի հետ»:
[c47d53c88c2f8df870a5bbd7dba0efd0.jpg]
[5be8f7d33fccc1fd6a60fbe9d840f329.jpg]
[13520a34ad4a60ce2d3b4c3f586d2e55.jpg]
[d0b87a930ae45629fc40dda9048f432c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույ...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ չի արվել
Այսօր հայաստանյան մի շարք էլեկտրոնային լրատվական միջոցներ հրապարակել են «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցությ...