Հարց է ձևակերպել ու ինքն էլ զարմացել. ՌԴ ԱԳՆ` ՔՊ քարտուղարին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այն ձևակերպմանը, թե իբր «ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է բացատրություն ՀՀ-ից ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում անցկացվող զորավարժություններին մասնակցելու համար»՝ նշելով, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորն ինքն իր կողմից կառուցված ձևակերպման վրա է զարմացել։ Այս մասին գրում է 24news-ը:
«Հայաստանի խորհրդարանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարությանն ի պատասխան, թե իրեն հասկանալի չեն Ռուսաստանի պահանջները՝ տալու բացատրությունը հայկական կողմի՝ Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից անցկացվող զորավարժության մասնակցության վերաբերյալ, ընդգծում ենք, որ ակնհայտորեն նա հենվում է իր կողմից հորինված ձևակերպմանը, և ինքն էլ դրանից զարմանում է», - ասված է հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ-ից հիշեցնում են, որ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդամենը ասել է, թե ռուսական կողմը դիմել է ՀՀ-ին՝ ստանալու պաշտոնական բացատրություն ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ։
«Մեր արձագանքը կլինի պատասխան ստանալուց հետո», - ասել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարու...