ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Սարգսյանն էլ միացավ «Օգնենք Ալեն Սիմոնյանին» խորագրով դրամահավաքին
Քիչ առաջ հայտնել էինք, որ այս պահին լրագրող Անի Գևորգյանը Ազգային ժողովի մոտ դրամահավաք է անցկացնում՝ «Օգնենք Ալեն Սիմոնյանին» խորագրով։ Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է տարածքով անցնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանն իր ներդրումն ունենում։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատական 3 ատյանով անցած պատվին և արժանապատվությանը վերաբերող Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության բավարարել է։ Դատարանի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Դատարանը պարտավորեցրել է Անի Սեյրանի Գևորգյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով՝ տեղադրել հայտարարություն www.news.am կայքում, իսկ անհնարինության դեպքում պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում «Հերքում» վերնագրով և հետևյալ բովանդակությամբ՝ «16.04.2021թ.-ին Յութուբ կայքի՝ «hayeli am» վերնագրով ալիքում, news.am և hayeli.am կայքերում տեղադրված տեսանյութում Անի Սեյրանի Գևորգյանիս կողմից Ալեն Սիմոնյանի վերաբերյալ կատարված այն արտահայտությունը, որ նա իմ նկատմամբ հանցագործություն և իմ մանկահասակ երեխայի թիրախավորում է պատվիրել, չի համապատասխանում իրականությանը»:
Դատարանը պարտավորեցրել է նաև Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության համար վնասի հատուցում, 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 7.000 ՀՀ դրամ՝ որպես հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին երաշխիքներ չկան, որ գործողությունները չեն վերսկսվի. ՔՊ պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ այս պահին երաշխիքնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գետինը մտնես, բա տենց բան հնարավոր է՞ ասել․ Անդրանիկ Քոչարյան
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ 5-րդ շարասյանը վերաբերող հարցին։ Լրագրողը նկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հարցով Հայաստանի հստակ օրակարգը ո՞րն է․ ԱԽ քարտուղարն ասաց
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՍիվիլՆեթի»-ի հետ զրույցում պատասխանեց «Հայաստանի արցախյան օրակարգը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք Ադրբեջանի հետ լավ էլ կապի մեջ են. Մամիջանյան
«Եթե ՀՀ սուվերեն տարածքում շրջում են առնվազն երկու ադրբեջանցի զինյալներ ու երկուսն էլ փաստացի հայտնաբերվում են քաղաքացին...