ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին երաշխիքներ չկան, որ գործողությունները չեն վերսկսվի. ՔՊ պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ այս պահին երաշխիքներ չկան, որ գործողությունները չեն վերսկսվի:
«Ցանկացած պահի կարող է գործընթացների էսկալացիա է սկսվել: Ադրբեջանցիները մեքենայով հասել են Տեղ գյուղի մոտ գտնվող հայկական դիրքեր և պահանջել դադարեցնել ինժեներական աշխատանքները, հայ զինվորականները պատասխանել են. Հենց դրա արդյունքում էլ սկսվեցին մարտերը:
Երեկ հայկական բանակը շատ հստակ կատարեց իր վրա դրված խնդիրը. Ցավոք սրտի, մեր զինծառայողները զոհվեցին, բայց բանակը փայլուն կատարեց իր խնդիրը։
Այնտեղ ամեն օր բանակցություններ են վարվում, երբեմն շատ կոշտ: Նրանք ամեն կերպ փորձում են խաթարել մեր ինժեներական աշխատանքը։ Այնտեղ շատ լուրջ ինժեներական աշխատանքներ են տարվել՝ մեծ մասշտաբով, և դա իհարկե ադրբեջանցիներին դուր չի գալիս», - ասել է իշխող խմբակցության պատգամավորը:
Ըստ Խաչատրյանի` Ռազմական գործողությունները դադարեցնելու միջնորդություն չի եղել, դրանք դադարեցվել են Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։
Մանրամասները` տեսանյությում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հարցով Հայաստանի հստակ օրակարգը ո՞րն է․ ԱԽ քարտուղարն ասաց
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՍիվիլՆեթի»-ի հետ զրույցում պատասխանեց «Հայաստանի արցախյան օրակարգը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գետինը մտնես, բա տենց բան հնարավոր է՞ ասել․ Անդրանիկ Քոչարյան
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ 5-րդ շարասյանը վերաբերող հարցին։ Լրագրողը նկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում էի թքեի հենց Քյարամյանի երեսին և օնլայն ներողություն խնդրեի․ զոհված զինծառայողի ծնող
Մենք հասկանում ենք, որ քաշքշուկները բարոյական տեսանկյունից մեզ վնաս է պատճառել, բայց այսօր մենք ավելի թանկ բան ենք կորցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք Ադրբեջանի հետ լավ էլ կապի մեջ են. Մամիջանյան
«Եթե ՀՀ սուվերեն տարածքում շրջում են առնվազն երկու ադրբեջանցի զինյալներ ու երկուսն էլ փաստացի հայտնաբերվում են քաղաքացին...