ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք Ադրբեջանի հետ լավ էլ կապի մեջ են. Մամիջանյան
«Եթե ՀՀ սուվերեն տարածքում շրջում են առնվազն երկու ադրբեջանցի զինյալներ ու երկուսն էլ փաստացի հայտնաբերվում են քաղաքացիների կողմից, երկրորդը, ըստ շրջանառվող տեղեկությունների, մարդասպանություն է գործում, լայվ է անում, հետո նորից հայտնաբերվում է ՀՀ քաղաքացիների կողմից, իրավապահ համակարգի անգործություն կա՞, թե՞ ոչ, թո՛ղ քաղաքացիները դրա պատասխանը տան»,- հայտարարեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նախորդ օրը հայտնել էինք ադրբեջանցի երկրորդ զինծառայողի հայտնաբերման ու ձերբակալման մասին:
«Եթե ադրբեջանցի զինյալը մի հատ լայվ մտներ, ասեր՝ Նիկոլ, դավաճան, նենց արագ կգտնեին: Չնայած դժվար ադրբեջանցի զինվորն ասեր՝ Նիկոլ, դավաճան՝ հաշվի առնելով, թե ինչքան է հանդգնացել ադրբեջանական կողմը՝ Փաշինյանի իշխանության օրոք»,- շարունակեց Մամիջանյանը:
Խոսելով ՀՀ-ում տեղակայված ԵՄ առաքելության մասին՝ Մամիջանյանը նշեց, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք Ադրբեջանի հետ լավ էլ կապի մեջ են և կարող եք Ադրբեջանից ճշտել, թե առաքելությունն ինչ դիրքորոշում ունի Տեղ գյուղում կատարվածի հարցում։ |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գետինը մտնես, բա տենց բան հնարավոր է՞ ասել․ Անդրանիկ Քոչարյան
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ 5-րդ շարասյանը վերաբերող հարցին։ Լրագրողը նկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հարցով Հայաստանի հստակ օրակարգը ո՞րն է․ ԱԽ քարտուղարն ասաց
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՍիվիլՆեթի»-ի հետ զրույցում պատասխանեց «Հայաստանի արցախյան օրակարգը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում էի թքեի հենց Քյարամյանի երեսին և օնլայն ներողություն խնդրեի․ զոհված զինծառայողի ծնող
Մենք հասկանում ենք, որ քաշքշուկները բարոյական տեսանկյունից մեզ վնաս է պատճառել, բայց այսօր մենք ավելի թանկ բան ենք կորցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարսի թունելներն անցնող նոր տրոլեյբուսների, փոփոխվող ավտոբուսների մասին
Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երքաղլույս» ընկերության...