«Օգնենք Ալեն Սիմոնյանին»․ լրագրողը դրամահավաք է կազմակերպել
Երեկ հայտնի դարձավ, որ դատարանը պարտավորեցրել է լրագրող Անի Գևորգյանիվ հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 150.000 դրամ։ Այս պահին լրագրողն Ազգային ժողովի մոտ դրամահավաք է անցկացնում՝ «Օգնենք Ալեն Սիմոնյանին» խորագրով։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատական 3 ատյանով անցած պատվին և արժանապատվությանը վերաբերող Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության բավարարել է։ Դատարանի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Դատարանը պարտավորեցրել է Անի Սեյրանի Գևորգյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով՝ տեղադրել հայտարարություն www.news.am կայքում, իսկ անհնարինության դեպքում պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում «Հերքում» վերնագրով և հետևյալ բովանդակությամբ՝ «16.04.2021թ.-ին Յութուբ կայքի՝ «hayeli am» վերնագրով ալիքում, news.am և hayeli.am կայքերում տեղադրված տեսանյութում Անի Սեյրանի Գևորգյանիս կողմից Ալեն Սիմոնյանի վերաբերյալ կատարված այն արտահայտությունը, որ նա իմ նկատմամբ հանցագործություն և իմ մանկահասակ երեխայի թիրախավորում է պատվիրել, չի համապատասխանում իրականությանը»:
Դատարանը պարտավորեցրել է նաև Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության համար վնասի հատուցում, 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 7.000 ՀՀ դրամ՝ որպես հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները զոհված զինծառայողի՞ տան դուռն են թակել․ Սիսիանի համայնքապետը մեկնաբանում է
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողներից մեկն այցելել է այն տ...
Ով է Փաշինյանի վրա անձրևանոց նետած Նարինեն․ մանրամասներ
Նախօրեին Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ձերբակալվել էր, ավելի ուշ ազատ արձակվել։ ՔԿ...
Ո՞վ չէր վախենա․ տիկին Շուշիկը պատմում է՝ ադրբեջանցիներն ինչպես են փորձել մտնել իրենց տուն
Երեկ ուշ գիշեր Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել եւ փորձել մուտք գործել բնակիչներից մեկի տուն։ Բնակիչ...
ՀՀ-ում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցուն փոխանցել են ԱԱԾ–ին
Ոստիկանությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել է ԱԱԾ–ին։ Տեղեկությունը...