Հայ մարզիկները Թուրքիայում կմասնակցեն սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը
5 hայ մարմնամարզիկները Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Նշվում է, որ 39 երկրների պատվիրակներ կպայքարեն մայրցամաքի ուժեղագույնի կոչմանն արժանանալու համար: Ընդհանուր առմամբ նախատեսվում է 321 ներկայացուցիչների մասնակցություն (178 տղամարդ և 143 կին)՝ թիմային, բազմամարտի և անհատական մրցումներում։
Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը կաշխատեն մրցավարական հանձնախմբում, իսկ տղաներին մրցահարթակ կուղեկցեն մարզիչներ Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը: Առաջնությունը եզրագիծը կհատի ապրիլի 16 –ին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ով է Ադրբեջանի դրոշը այրած երիտասարդը
Ադրբեջանի դրոշը այրած և դահլիճից հեռացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն է, գրում են հայկական ԶԼՄ-ները։ Հիշեցնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ երիտասարդն այրեց Ադրբեջանի դրոշը և դուրս հանեց դահլիճից․ Ծանրամարտի ԵԱ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողություն...
Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծ...
Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ ե...