Սպորտ Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ով է Ադրբեջանի դրոշը այրած երիտասարդը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ով է Ադրբեջանի դրոշը այրած երիտասարդը
Ադրբեջանի դրոշը այրած և դահլիճից հեռացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն է, գրում են հայկական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է…

Ադրբեջանի դրոշը այրած և դահլիճից հեռացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն է, գրում են հայկական ԶԼՄ-ները։

 

Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը։ Դրոշների շքերթի ժամանակ ներկայացվել են մասնակից երկրները, որի ժամանակ միջադեպ է գրանցվել։ 

 

Երբ ներկայացվել է Ադրբեջանի հավաքականը, դահլիճ է բերվել նաև այդ երկրի դրոշը, որը երևացել է նաև դահլիճի մեծ էկրանին։ Ինչպես հայտնել էինք՝ դահլիճը հավաքականի ներկայացման ժամանակ սկսել է սուլել, ինչից հետո մի երիտասարդ վերցրել է արդեն բեմից իջեցված դրոշն ու այրել այն, ապա փորձել դուրս հանել։ Անվտանգության աշխատակցին հաջողվել է բռնել ակցիա իրականացնողին, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։ Հայ երկրպագուները սուլել են նաեւ Թուրքիային։

[b919552a13b1a83432bbecf4f3bcfd5b.jpeg]

[081828fc20e51080989ad1c3a52d0fb4.jpeg]

[840fa58524fd54edc3aba2c3ac4eb91a.jpeg]

[df03d85a5b0a034befb7814690a4a9c0.jpeg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250