Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ երկամարտի 226 կգ արդյունքով (104+122 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 16-ամյա Էմմա Պողոսյանը երկամարտում գրանցելով 217 կգ (96+121 կգ)՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Պոկում վարժությունում հաջող կատարելով երկու մոտեցում և գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը՝ Տաթև Հակոբյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել: Երրորդ մոտեցման համար հայ մարզուհին 107 կգ էր պատվիրել, սակայն չկարողացավ այն բարձրացնել: Հրում վարժությունում Հակոբյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 118, երկրորդ մոտեցմամբ՝ 122 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցումը՝ 126 կգ, ցավոք, ձախողել է: Այս վարժությունում Տաթև Հակոբյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով 96 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում բարձրացրել է 121 կգ կշռող ծանրաձողը:
Այս քաշային խմբում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆեգը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Ֆրանսիացի մարզուհին փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում: Լավագույն եռյակը եզրափակել է լատվիացի Դանիելա Իվանովան՝ երկամարտի 222 կգ արդյունքով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ով է Ադրբեջանի դրոշը այրած երիտասարդը
Ադրբեջանի դրոշը այրած և դահլիճից հեռացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն է, գրում են հայկական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, ո...
Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ ե...
Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի վեցակի չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Զագրեբում Եվրոպայի վեցակի չեմպիոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ երիտասարդն այրեց Ադրբեջանի դրոշը և դուրս հանեց դահլիճից․ Ծանրամարտի ԵԱ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողություն...