ՔԿ-ն Միքայել Արզումանյանին մեղավոր է ճանաչել Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով․ ԶԼՄ
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել։ ՔԿ-ում նախաքննության ավարտ է հայտարարվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ Արզումանյանին մեղադանք է առաջադրվել պատերազմական գործողությունների երկու դրվագով։
«Խոսքը վերաբերում է Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման հետ կապված դրվագներին։ Այսինքն՝ երկու օբյեկտների կորստի հետ կապված նրա դերակատարությանը»,- նշել է Աբրահամյանը։ ՔԿ-ից նաև հայտնել են, որ Արզումանյանի հետ կապված քրգործի նախաքննության ավարտ է հայտարարվել և ուղարկվել դատախազություն։
ՔԿ-ն նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարել էր, որ Արզումանյանը ձերբակալվել է։ Նշվում էր, որ նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, «որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և մեր ստորաբաժանումները կորուստներ են կրել»։
Նմանատիպ հոդվածներ
Պենտագոնը հեռացրել է Հայաստանի անունը ամերիկյան խոշոր զորավարժությունների մասնակից երկրների ցանկից
Հայաստանի անունը հեռացվել է Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվելիք խոշոր զորավարժությունների մասնակից երկրների ցանկ...
Հակառակորդն անում է այն, ինչ ցանկանում է․ Մովսես Հակոբյանը՝ սահմանային իրավիճակի մասին․ ԶԼՄ
Հայաստանի հարավային սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվականը զրուցել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին...
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ ամենօրյա տեղեկագր...
Ադրբեջանցիներն Ասկերանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ
Ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։ ...