Նեպոմնյաշչին պետք է հռչակվեր աշխարհի չեմպիոն. Կարպով

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, ռուսաստանցի Անատոլի Կարպովը քննադատել է Շախմատի միջազգային ֆեդերացիային ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն հավակնորդների մրցաշարից հետո աշխարհի չեմպիոն չհռչակելու համար, երբ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվեց պաշտպանել տիտղոսը։ 

 

«Նեպոմնյաշչին պետք է հռչակվեր աշխարհի չեմպիոն եւ արդեն այդ կարգավիճակում խաղար չինացու հետ»,- Կարպովի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

 

Նեպոմնյաշչին այժմ շախմատային թագը կվիճարկի չինացի Դին Լիրենի հետ, որը հավակնորդների մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը։ Յան Նեպոմնյաշչի - Դին Լիրեն մրցամարտը տեղի կունենա ապրիլի 9-ից մայիսի 1-ը Աստանայում։ 

 

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը ներկայացրել է աշխարհի չեմպիոնի կոչման գավաթը։ Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին սպիտակ խաղաքարերով կանցկացնի շախմատի համաշխարհային թագի համար առաջին պարտիան։