ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ովքեր են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները. Transfermarkt
Transfermarkt-ը հրապարակել է աղյուսակ, ըստ որի` Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար») շարունակում է գլխավորել ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո և այդ ցուցանիշով նա լավագույնն է հայ ֆուտբոլիստների շրջանում (նշենք, որ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆուտբոլիստներին)։
Երկրորդն այս ցուցանիշով «Կոլամբուսի» հարձակվող Լուկաս Սելարայանն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։
Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (6 մլն եվրո)։
«Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը նվազել է 500 հազար եվրոյով և այժմ կազմում է 2 մլն եվրո։ Նա այդ ցուցանիշով այժմ արդեն 5-րդն է այս ցուցակում, իսկ 4-րդ տեղը զբաղեցնում է «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը (2,2 մլն եվրո)։
Հայաստանի հավաքականի նորեկներից ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Նաիր Տիկնիզյանը՝ 2 միլիոն եվրո։
«Ուրարտուի» կիսապաշտպան Իվուի տրանսֆերային արժեքը կազմում է 350 հազար եվրո:
«Բավարիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 325 հազար եվրո,
Դավիդ Դավիդյանի («Փյունիկ») տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 հազար եվրո,
Գեորգի Հարությունյանի («Կրասնոդար-2»), Երջանիկ Ղուբասարյանի («Նոա») և Էրիկ Փիլոյանի («Ուրարտու») տրանսֆերային արժեքը՝ 50 հազարական եվրո։