Սպորտ

Ուկրաինան չի մասնակցի այն մրցումներին, որտեղ կմասնակցեն ռուսները

Unknown 55 դիտում
Ուկրաինան չի մասնակցի այն մրցումներին, որտեղ կմասնակցեն ռուսները

«Ուկրաինայի հավաքականները բոյկոտելու են այն մրցումները, որտեղ կմասնակցեն ագրեսոր երկրների մարզիկները։ Այս որոշումն ընդունել է Ուկրաինայի նախարարների կաբինետը»։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախարարների կաբինետի նախարար Օլեգ Նեմչինովը, գրում են լրատվամիջոցները։

 

Որոշումը վերաբերում է բոլոր միջազգային մրցումներին՝ ներառյալ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի որակավորման փուլերը։

 

«Կառավարության նիստում արձանագրային որոշում է կայացվել, որ մենք մասնակցում ենք որակավորման մրցումներին միայն այնտեղ, որտեղ ռուսներ չկան: Ըստ այդմ, այդ չափանիշներից դուրս մասնակցությունը կարող է հիմք հանդիսանալ ֆեդերացիաներին ազգային կարգավիճակից զրկելու համար»,- ասել է Նեմչինովը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250