Ադրբեջանը նախատեսում է Իսրայելից նոր զինամթերք գնել
Իսրայելական երկու պաշտպանական տեխնոլոգիական ընկերություններ՝ Meteor Aerospace-ը և SpearUAV-ը, պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ՝ անօդաչու թռչող սարքեր մշակելու համար արդեն այս տարի կամ 2024 թվականին, գրում է Middle East Institute վերլուծական պորտալը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
«Միևնույն ժամանակ, ռազմական առումով մենք կարող ենք ակնկալել նոր պատվերներ Sa'ar 62 դասի պարեկային նավի համար։ Հավանական են նաև LORA և Barak-8 հրթիռների և, հնարավոր է, իսրայելական Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգի նոր գնումներ։ Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ թուրքական զենքի վաճառքը վերջին տարիներին շատ կարևոր է դարձել, փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ պարզ դարձրեց, որ Ադրբեջանը դեռ հետաքրքրված է, թե ինչ կարող են առաջարկել իսրայելցի արտադրողները», - նշվում է հրապարակման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ռուսական ռազմակայանի մասնագետները ավիահարվածներ են հասցրել կեղծ հակառակորդի օբյեկտներին
Հայաստանում ռուսական ռազմակայանի մասնագետները «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարանում ավիահարվածներ են հասցրել կե...
ՊՆ-ն պլանավորում է մասնակցել ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների
Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակո...
Իրականում ադրբեջանցի քանի՞ զինծառայող է մտել ՀՀ տարածք․ փորձել ենք ճշտել
Այսօր արդեն հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողներ են մտել Սիսիանի Բնունիս համայնք։ Այս տեղեկությանը հաջորդեց Պաշտպան...
Պապիկյանը մեկնում է Բրյուսել
Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:Ա...