Իրականում ադրբեջանցի քանի՞ զինծառայող է մտել ՀՀ տարածք․ փորձել ենք ճշտել
Այսօր արդեն հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողներ են մտել Սիսիանի Բնունիս համայնք։ Այս տեղեկությանը հաջորդեց Պաշտպանության նախարարության հայտարարությունը, որը ներկայացնելով ադրբեջանցու խոսքը նշում էր․ «Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»:
Auroranews-ը ՊՆ-ից փորձեց ճշտել՝ ՀՀ տարածք մտած ադրբեջանցիների թվի մասին տեղեկությունը հայտնել են հիմնվելով միայն այդ զինծառայողի խոսքի վրա, թե՞ ՊՆ-ն էլ ունի հստակ տվյալներ, որ նրանք իսկապես 2-ն են եղել, այլ ոչ 5-ը՝ ինչպես խոսում են Սիսիան համայնքի բնակիչները։ ՊՆ-ից նշեցին, որ այս պահին չեն կարող այլ տվյալներ փոխանցել։
Նշենք նաև, որ ձերբակալված զինծառայողը ասում էր, թե իրենք արդեն 3 օր է ՀՀ տարածքում են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածք մտած ադրբեջանցին դեռ չի հայտնաբերվել
Հայաստանի տարածք մտած ադրբեջանցի զինածառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են պաշտպանությ...
Պապիկյանը մեկնում է Բրյուսել
Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն ա...
Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը․ ոչ պաշտոնական
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը։ Ըստ...