Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանումը դադարեցվել է
Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ապօրինի արդյունահանումն իրականացվել է առանց ընդերքօգտագործման իրավունքի։
«Իրականացվել է ավազակոպճային լեռնային զանգվածի տեղահանում։ Տարածքից դուրս բերված ավազը լվացվել է ավազի հանույթից առաջացած լճակից՝ 2 էլեկտրական պոմպի միջոցով, որը կատարվել է առանց ջրօգտագործման թույլտվության»,- նշվում է հաղորդագրությունում։
Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Նմանատիպ հոդվածներ
«Ալեքս տեքստիլը» ավելի քան 2 մլն 946 հազար դոլարի հարկային եկամուտ է թաքցրել․ ՔԿ
«Ալեքս տեքստիլը» շուրջ 3 միլիոն դոլարի հարկային եկամուտ է թաքցրել։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։ ...
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային...
ՕՊԵԿ+-ի անսպասելի որոշման ֆոնին նավթը կտրուկ թանկանում է
Լոնդոնի ICE բորսայում 2023 թվականի հունիսին մատակարարվող Brent տեսակի նավթի 1 բարելի գինը մարտի 7-ից ի վեր առաջին անգամ...
Սաուդյան Արաբիան մայիսին կրկին կբարձրացնի նավթի գները Ասիայի համար
Սաուդյան Արաբիան մայիսին կբարձրացնի նավթի գները ասիական հաճախորդների համար, հայտարարել է պետական Saudi Aramco-ն: ...