ՕՊԵԿ+-ի անսպասելի որոշման ֆոնին նավթը կտրուկ թանկանում է
Լոնդոնի ICE բորսայում 2023 թվականի հունիսին մատակարարվող Brent տեսակի նավթի 1 բարելի գինը մարտի 7-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 85 դոլարը։ Աճը կազմել է ավելի քան 6 տոկոս։ Այս մասին են վկայում առևտրի տվյալները։
Իսկ մայիսին մատակարարվող WTI տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են ավելի քան 7%-ով միանգամից՝ հասնելով 81,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Դա տեղի ունեցավ ՕՊԵԿ+-ի մի քանի երկրների կողմից մայիսից մինչև այս տարվա վերջ նավթի արդյունահանումը կամավոր կրճատելու անսպասելի որոշման ֆոնին: Նվազեցման ընդհանուր ծավալը կարող է կազմել օրական մոտ 1,65 մլն բարել։ Սա կարող է աջակցել շուկայում կայունությանը:
Նմանատիպ հոդվածներ
«Ալեքս տեքստիլը» ավելի քան 2 մլն 946 հազար դոլարի հարկային եկամուտ է թաքցրել․ ՔԿ
«Ալեքս տեքստիլը» շուրջ 3 միլիոն դոլարի հարկային եկամուտ է թաքցրել։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։ ...
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային...
Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանումը դադարեցվել է
Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Այս մա...
Սաուդյան Արաբիան մայիսին կրկին կբարձրացնի նավթի գները Ասիայի համար
Սաուդյան Արաբիան մայիսին կբարձրացնի նավթի գները ասիական հաճախորդների համար, հայտարարել է պետական Saudi Aramco-ն: ...