Քաղաքականություն Կարևոր

Իրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի

Իրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի
Իրանը շարունակում է բանակցային գործընթացը Օմանի հետ Հորմուզի նեղուցի կառավարման իրավական ասպեկտների ու նավագնացության երթուղիների սահմանման շուրջ։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին…

Իրանը շարունակում է բանակցային գործընթացը Օմանի հետ Հորմուզի նեղուցի կառավարման իրավական ասպեկտների ու նավագնացության երթուղիների սահմանման շուրջ։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ կողմերը բավականին մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։


«Օմանի հետ բանակցություններ են ընթանում Հորմուզի նեղուցի կառավարման իրավական մեխանիզմների և նավագնացության ուղիների որոշման շուրջ, և մենք շատ մոտ ենք համաձայնությանը», – Արաղչիի խոսքերը մեջբերել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։


Արաղչին շեշտել է, որ գործող երթուղին անընդունելի է Թեհրանի համար, և կողմերին անհրաժեշտ է մշակել նոր երթուղի, ինչը պարունակում է բազմաթիվ իրավական ու տեխնիկական բարդություններ: «Նոր երթուղի մշակելուց առաջ կքննարկվի ժամանակավոր երթուղի, որը կծառայի որպես ապագա երթուղու հիմք», – հավելել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250