Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Այսպիսով նա մեկնաբանել է ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշման լույսի ներքո Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու ծրագրերը։
«Վերջին օրերին Հայաստանի կառավարության կողմից հաճախակի են հնչում Ռուսաստանի, մասնավորապես երկրի առաջին դեմքերի նկատմամբ պատժամիջոցային որոշումների կիրառման հարցում միջազգային կազմակերպություններին աջակցելու ոչ միանշանակ կոչերը։ Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ռազմական և մշակութային փոխգործակցության հարցում», – նշել է Կարապետյանը։
Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական և առևտրային առաջատար գործընկերն է, երկրի սահմանների անվտանգության երաշխիքը ։ Երկրների միջև առկա բարեկամական կապերը երկկողմանի հարաբերությունների կայունության հիմքն են, և Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային բարեկամական կապերի խաթարումը կարող է մարտահրավեր դառնալ ԼՂ անվտանգության հարցում, որտեղ ՌԴ խաղաղապահները խաղաղ կյանք են ապահովում 120 հազար հայի համար։
Հայ գործարարների ասոցիացիայի անունից Սամվել Կարապետյանը կոչ է անում երկրի ղեկավարությանը սթափ գնահատել նման հայտարարությունների հնարավոր բոլոր ռիսկերը և չվտանգել Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները։
Նմանատիպ հոդվածներ
«Ալեքս տեքստիլը» ավելի քան 2 մլն 946 հազար դոլարի հարկային եկամուտ է թաքցրել․ ՔԿ
«Ալեքս տեքստիլը» շուրջ 3 միլիոն դոլարի հարկային եկամուտ է թաքցրել։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։ ...
Ֆրանսիայի իշխանությունները ներխուժել են խոշոր բանկեր՝ կապված հարկային սկանդալի հետ
Ֆրանսիայի դատախազները երեքշաբթի ներխուժել են հինգ խոշոր բանկերի գրասենյակներ՝ կապված հարկային խարդախության կասկածների հե...
Wildberries-ը վաճառքից հանում է ցածր վարկանիշ ունեցող ապրանքները
Marketplace Wildberries-ը սկսել է օնլայն հարթակից հեռացնել այն ապրանքները, որոնց վարկանիշը, հիմնվելով հաճախորդների կարծի...
Ընդունվել է Արցախի տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու չորրորդ ծրագիրը. պետնախարար
Արցախի Հանրապետության շրջափակման տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով այսօր ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակ...