ՊՆ-ն հրաժարվում է թվեր ներկայացնել Հայաստանում օկուպացված տարածքների իրական և ճշգրիտ չափի վերաբերյալ․ Sputnik Armenia
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված հայկական տարածքների չափի վերաբերյալ հստակ տվյալներ հայտնել՝ չնայած իշխանությունների հակասական հայտարարություններին: Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։
Մասնավորապես, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը 2022 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը, տարբեր հաշվարկներով, գրավել է Հայաստանի շուրջ 130 քառակուսի կիլոմետր տարածք։
Արդեն 2022 թվականի նոյեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը երեք հարձակումների արդյունքում օկուպացրել է Հայաստանի մոտ 140 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին 2023 թվականի մարտին ասաց, որ Ադրբեջանն ապօրինաբար օկուպացրել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք։ Նույն թիվը մարտի 23-ին հնչեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հաշվի առնելով այս տարբերությունները` մենք հարցում ուղարկեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով նշել օկուպացված տարածքների իրական և ճշգրիտ չափը։
«Հայտնում ենք, որ Ձեր 2022 թվականի հոկտեմբերի 4-ի նույնաբովանդակ հարցմանը տրվել է պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության 2022 թվականի հոկտեմբերի 19-ի գրությամբ»,- ասված է գերատեսչության պատասխանում՝ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի ստորագրությամբ:
Մինչդեռ, 2022 թվականի հոկտեմբերի մեր հարցմանը ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր պատասխանել՝ վկայակոչելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 17-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը (տվյալները պարունակում են պետական կամ ծառայողական գաղտնիք), ինչպես նաև կառավարության 1998 թվականի թիվ 173 որոշմամբ հաստատված ցանկի պահանջները (տվյալները վերաբերում են զինված ուժերի ռազմավարական տեղակայմանը, դրանց թվին, կազմին, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ տեղեկատությանը):
Մանրամասները՝ կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Կարծես մի անտերություն է․ ադրբեջանցիները Տեղ գյուղի մոտ 100 հա վարելահող են գրավել. Տեղի ավագանու անդամ
Ադրբեջանական զինված ուժերը հենակետեր են դնում Տեղ գյուղի հողերում, Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին News.am...
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ ամենօրյա տեղեկագր...
Ադրբեջանցիներն Ասկերանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ
Ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։ ...
ՌԴ ՊՆ-ն՝ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին
Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը և սադրանքները կան...