Իսրայելը սկսում է բանակցություններ իրավական բարեփոխումների շուրջ, որոնք զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել
Իսրայելում բանակցություններ են սկսվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության առաջարկած իրավական բարեփոխումների շուրջ, դրանք ընթանում են Երուսաղեմի նախագահական նստավայրում, հայտնում է Times of Israel-ը։
Բանակցային գործընթացը բացել է նախագահ Իցհակ Հերցոգը, որին մասնակցում են ընդդիմության, իշխող «Լիկուդ» կուսակցության և նրա կոալիցիոն գործընկերների ներկայացուցիչներ։
Միևնույն ժամանակ, որոշ իսրայելցիներ, ովքեր պաշտպանում են Նեթանյահուի կառավարության ծրագրերը և դեմ են ընդդիմության հետ փոխզիջմանը, հավաքվել են բողոքի ցույցի: Եվս 3000 մարդ ցույց է անցկացրել Թել Ավիվում՝ բողոքելով իրավական բարեփոխումների դեմ, չնայած այն բանին, որ Նեթանյահուն խոստացել էր սառեցնել դրանք և փոխզիջման հասնել ընդդիմության հետ։
Երկուշաբթի Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում դատական բարեփոխումների իրականացումը կկասեցվի առնվազն մինչև խորհրդարանական բարեփոխումների ավարտը։ Միաժամանակ նա նշել է, որ իր կողմնակիցների մեծ մասն աջակցում է բարեփոխմանը, ուստի «այն այս կամ այն ձևով կիրականացվի»։
Նմանատիպ հոդվածներ
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...