Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զուգահեռ։ Այս մասին Hetq.am-ի հետ զրույցում պատմել է դիրքերի ինժեներական աշխատանքներում ներգրավված գյուղացիներից մեկը։
Ըստ լրատվամիջոցի զրուցակցի՝ նոր դիրքերը Տեղ գյուղից Ստեփանակերտ տանող ճանապարհին գտնվող նախկին հայկական անցակետի մոտակայքում են։
«Ճանապարհի մի կողմում մենք ենք, մյուսում՝ ադրբեջանցիները, երկու կողմում էլ տեխնիկա է բերվել, ընթանում են դիրքաշինական աշխատանքներ, դիրքերն իրարից 10-15 մետր հեռավորության վրա են»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Լրատվամիջոցը գրում է, որ խախտելով երկկողմ պայմանավորվածությունը՝ երեկ գիշերվանից (մարտի 29) ադրբեջանական կողմը հայկական Տեղ գյուղի մոտակայքում տեղակայվել է նոր դիրքերում:
Ըստ Հայասատանի և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանավորվածության, այս տարվա ապրիլի 1-ին Տեղ և Աղավնո գյուղերի միջնամասում պետք է զուգահեռ նոր դիրքերի տեղակայման աշխատանքներ սկսվեին, բայց ադրբեջանական կողմն անցած գիշերվանից զբաղեցրել է բարենպաստ դիրքեր և ինժեներական աշխատանքներ սկսել։
Նմանատիպ հոդվածներ
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...