Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այսպիսով նա մեկնաբանել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն Իսրայելի հետ իրենց «հակաիրանական համագործակցությունը»:
Հաջիզադեի խոսքով՝ վերջին շրջանում Իրանից իբր սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի հասցեին և «սադրանքներ են թույլ տրվում»: Դրանց թվում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձը, Հաջիզադեի խոսքով՝ մահափորձի հետքերը «տանում են դեպի Իրան»:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը, Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենի խոսքերը «Իրանի դեմ միացյալ ճակատ ձևավորելու» մասին անվանել էր ևս մեկ ապացույց այն բանի, որ Իսրայելը ձգտում է Ադրբեջանի տարածքը վերածել Թեհրանի ազգային անվտանգության սպառնալիքի:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...