Հայաստան - Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2․ ովքեր գոլի հեղինակներ դարձան
Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ։
Նորամուտն ազգային թիմում երկու գոլով նշեց Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
Կիպրոսի ընտրանուց գոլի հեղինակներ դարձան Անդրեաս Կարոն՝ 43-րդ րոպեին, Դիմիտրիոս Քրիստոֆին՝ 83-րդ րոպեին։
Հայաստանի հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ երկրորդ խաղում ոչ-ոքի խաղաց: Նախորդ խաղում Հայաստանի թիմը 1:2 հաշվով պարտվել էր Թուրքիայի հավաքականին: