Հանդիպումն ավարտվեց. Հայաստան-Թուրքիա` 1։2
1։2 հաշվով ավարտվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024թ․ առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումը։
Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Քաբակը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումի հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը Թուրքիայի դեմ խաղում ցավալի վնասվածք տացավ հանդիպման 25-րդ րոպեին և չկարողացավ շարունակել հանդիպումը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ստյոպա Մկրտչյանը:
Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գրավելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
Երկրորդ կեսում արդեն հյուրերը ևս մեկ գոլ են խփել ու հաղթանակի հասել: Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Քերեմ Աքթյուրքողլուն խաղի 65-րդ րոպեին գրավել է Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան -Թուրքիա հանդիպում 1։0. թուրք ֆուտբոլիստը ինքնագոլի հեղինակ դարձավ
Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի հավաքականը թուրք ֆուտբոլիստի ինքնագոլի շնորհիվ բացում է խաղի հաշիվը։ Այսպիսով, Հանրապե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են հայ երկրպագուները դիմավորել Թուրքիայի հավաքականին
Հաշված րոպեներից մեկնարկում է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևու...
Թուրքիայի հավաքականը գոլի հեղինակ դարձավ. 1:2
Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Թուրքիայի թիմին։ Խաղի հի...
Հայաստան-Թուրքիա. արդյունքները` առաջին խաղակեսից հետո
Ավարտվեց Հայաստան-Թուրքիա հանդիպման առաջին խաղակեսը։ Խաղի հաիշվն է 1։1։ Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձ...