Սպորտ
4 հաղթանակներ․ հայ շախմատիստուհին հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի 6 ներկայացուցիչներից 4–ը հաղթանակ են տոնել, հայտնում է Շախմատի ֆեդերացիան։
Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Պոլինա Կոբակը, Աննա Սարգսյանը խաղաց ոչ ոքի, Մարիամ Մկրտչյանը պարտություն կրեց։
Նշենք, որ Պոլինա Կոբակն այս տուրում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող շախմատիստին։
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր և կեսական միավոր են հետ առաջատարներից։
Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակն ունեն 2-ական միավոր։
Սարգսյանն ու Գաբոյանը վաստակել է 1,5-ական միավոր։
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 մրցափուլ։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը». Գիլոյան
Թուրքիայի ֆուտբոլի մարզիչը շնորհակալություն է հայտնել հայերին. արձագանքը բացասական է եղել
Հայ ըմբիշները հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ․ Մ23 ԵԱ
Մնալու ենք խաղադաշտում և հաղթելու ենք․ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ
Ավելին Սպորտ բաժնից
Լեգենդար Ջոն Ջոնսը նշել է՝ ով կհաղթեր Թոփուրիա–Ծառուկյան հնարավոր մենամարտում
4.0