«Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը». Գիլոյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:
«Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը, 5 մարզիկով է մասնակցելու, բայց սա էլ դեռ ամենավերջնականը չէ: Մարտի վերջին երեք օրերին երկրները, որոնք գրանցվել են մասնակցության համար, պետք է դրամական փոխանցումներ կատարեն Եվրոպայի ֆեդերացիա: Եթե գրանցումը կատարեն ու գումարը փոխանցեն, կլինի վերջնական հայտ, ու Ադրբեջանի հավաքականը կմասնակցի այս առաջնությանը»,- նշել է Գիլոյանը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը:
Հիշեցնենք՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկը սկսված է. մնաց 30 օր։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ ադրբեջանցի մարզիկները ցանկանում են գալ Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշները հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ․ Մ23 ԵԱ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հա...
Թուրքիայի ֆուտբոլի մարզիչը շնորհակալություն է հայտնել հայերին. արձագանքը բացասական է եղել
«Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին։ Ցանկանում եմ իմ թիմի անունից շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, հաջողություն ե...
Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԵԱ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մետրոպոլիտենը՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
«Զգուշացեք, դռները փակվում են: Մոտեցեք ծանրաձողին: Հաջորդ կայարանը Մարզահամերգային համալիր»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է...