Հայ ըմբիշները հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ․ Մ23 ԵԱ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչներ Կարապետ Մանվելյանն ու Սահակ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մասնավորապես 55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
63 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանն էլ առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշ Խուրշուդ Բաբաշովի նկատմամբ 3:1 հաշվով և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը». Գիլոյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է մասնակցու...
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկել է ադրբեջանցի ըմբիշին
Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 առաջնությունում հայ ըմբիշ Կարապետ Մանվելյանին հարվածած Ադրբեջանի ներկայացուցիչը որակազ...
Թուրքիայի ֆուտբոլի մարզիչը շնորհակալություն է հայտնել հայերին. արձագանքը բացասական է եղել
«Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին։ Ցանկանում եմ իմ թիմի անունից շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, հաջողություն ե...
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում օդամղիչ ատրճանակ մրցաձևում Հայաս...