ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց հիջաբի պարելու համար Իրանում 5 աղջիկ է ձերբակալվե. Սելենա Գոմեսը անդրադարձել է դեպքին

 Համաշխարհային երգչուհի Սելենա Գոմեսը անդրադարձել է իրանցի հինգ դեռահաս աղջիկներին, ովքեր նրա երգի տակ պարելուց հետո ձերբակալվել են: Ենթադրվում է, որ տեսահոլովակը նկարահանվել է Թեհրանի Էքբատան քաղաքի աշտարակներից մեկի մոտ և հրապարակվել է Կանանց միջազգային օրվա շրջանակներում: Շուտով այս պարը վիրուսային դարձավ TikTok-ում:

 

Հարկ է նշել, որ Կանանց արգելված է պարել Իրանում և բացել մազերը հանրության առաջ (այլ կերպ ասած՝ նրանք պետք է հիջաբ կրեն): 

 

Հայտնենք նաև, որ տեսանյութում պարող 5 աղջիկները ձերբակալվել են 2 օրով, նախազգուշացվել, այնուհետև նրանց ստիպել են ներողություն խնդրել հանրույթւոնից:

 

Իրանցի մի աղջիկ էլ մեկնաբանություն է գրել. «Ես էլ եմ իրանցի: Ես էլ լավ պարել գիտեմ, բայց չեմ կարող դա անել, քանի որ իմ երկրում ես ազատ չեմ»:

 

Այս դեպքը հերթական բողոքի ալիքը բարձրացրեց Իրանում: Երկրի տարբեր մասերից աղջիկները տեսանյութեր են նկարում և պարում այս երգի տակ:

 

Քաղաքականություն