Մառախուղի պատճառով շղթայական ավտովթար է եղել Երեւան-Սեւան ճանապարհին. ԶԼՄ
Այսօր ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamahyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Նարեկ Սերոբյանի վարած Vaz 21-703, Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Սաֆարյանի վարած Opel-Vectra մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ, 25-ամյա Վահե Հակոբյանի Mersedes C 240 մակնիշի, 35-ամյա Արթուր Հախվերդյանի վարած Mersedes C 180 մակնիշի, 25-ամյա Սուրեն Նիկողոսյանի վարած Mersedes E- 320 մակնիշի, Երեւանի բնակիչ, 39-ամյա Արթուր Քոչարյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տավուշում մեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել. տուժածներ կան․ ՆԳՆ
Այսօր Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել` հրդեհի բռնկմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությա...
Ահաբեկչություն Թել-Ավիվում․ կան տուժածներ
Այսօր երեկոյան Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել։ Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամ...
Սյունիքում ավտոբուսի ողբերգական վթարից տուժած 3 անձանց վիճակը գնահատվում է ծանր․ մանրամասներ
ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր տվյալներ է հաղորդում այսօր Սյունիքում տեղի ունեցած ողբերգական պատահարից։ Նշվում է, որ մարտ...
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված Nissan մակնիշի ավտոմեքենա․ ԶԼՄ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպե...