Սյունիքում ավտոբուսի ողբերգական վթարից տուժած 3 անձանց վիճակը գնահատվում է ծանր․ մանրամասներ
ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր տվյալներ է հաղորդում այսօր Սյունիքում տեղի ունեցած ողբերգական պատահարից։ Նշվում է, որ մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
Փրկարարները տուժածներից 7-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Ընդհանուր 24 տուժած՝ ավտոբուսի վարորդը (Լ․ Գ․, ծնված 1948 թ․), դպրոցի 9 աշխատակից (Ա․ Ա․, ծնված 1983 թ․, Է․ Ա․, ծնված 1957 թ․, Մ․ Հ․, ծնված 1993 թ․, Ա․ Խ․, ծնված 1994 թ․, Զ․ Հ․, ծնված 1986 թ․, Ա․ Պ․, ծնված 1987 թ․, Լ․ Ս․, ծնված 1976 թ․, Մ․ Ս․, ծնված 2002 թ․, Թ․ Դ․, ծնված 1970 թ․) և 14 աշակերտ (Ա․ Գ․, ծնված 2007 թ․, Ս․ Գ․, ծնված 2008 թ․, Ա․ Բ․, ծնված 2010 թ․, Դ․ Չ․․, ծնված 2010 թ․, Ս․ Հ․, ծնված 2011 թ․, Ռ․ Պ․, ծնված 2011 թ․, Գ․ Հ․, ծնված 2013 թ․, Մ․ Ա․, ծնված 2014 թ․, Ա․ Գ․, ծնված 2014 թ․, Մ․ Չ․, ծնված 2014 թ․, Շ․ Ղ․, ծնված 2015 թ․, Մ․ Զ․, ծնված 2011 թ․, Դ․ Փ․, ծնված 2009 թ․ և Տ․ Գ․, ծնված 2009 թ․) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի մահը, իսկ աշակերտ Մ․ Զ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Աշակերտների առողջական վիճակը գնահատվել է բավարար, մեծահասակներից 3-ինը՝ ծանր, մնացածինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից։
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկչություն Թել-Ավիվում․ կան տուժածներ
Այսօր երեկոյան Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել։ Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տավուշում մեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել. տուժածներ կան․ ՆԳՆ
Այսօր Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել` հրդեհի բռնկմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությա...
Հունաստանում երկու գնացքներ են բախվել. մահացել է 26 մարդ, կա ավելի քան 80 տուժած
Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 85-ը։ Փրկարարական աշխատանքները...
Արարատի մարզում BMW-ն բախվել է գազալցակայանի պատին և հայտնվել քարերի վրա, վարորդն ու վիրավորը ՊՆ ծառայող են․ ԶԼՄ
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com- Ժամը 17։20-ի...